Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սիմոն Լուկաշի Դարբինյանը, իր 2023 թվականի նոյեմբերի 18-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 8,95 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասրարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0207 կադաստրային ծածկագրով 0,00552 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 06122024-08-0041, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շահինյան փողոց 19/7 աստիճանահարթակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 8,95 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունները /կիսանկուղ՝ 5․4 քառ․ մետր, հարթակ՝ 3․55 քառ․ մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասրարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0207 կադաստրային ծածկագրով 0,00552 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 06122024-08-0041, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շահինյան փողոց 19/7 աստիճանահարթակ)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։