Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 178-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-059-0008-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,06413 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված <<Օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի>> 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածը, հաշվի առնելով, որ կադաստրային քարտեզագրման անճշտության հետևանով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հաանդիսացող ակումբի նախկին շենքի պահպանման ու սպասարկման համար նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության, հասրակական կառուցապատման գործառնական նշանակության 08-059-0008-0009 կադաստրային ծածկագրով 0,6413 հեկտար հողամասը գրանցված է քաղաքացու անվամբ, որի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, էլեկտրոնային կադաստրային քարտեզում թույլ տրված անճշտությունը ուղղելու նպատակով.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հաանդիսացող ակումբի նախկին շենքի պահպանման ու սպասարկման համար նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության, հասրակական կառուցապատման գործառնական նշանակության 08-059-0008-0009 կադաստրային ծածկագրով 0,6413 հեկտար մակերեսով հողամասը /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Հայկաձոր, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 5/ ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին. Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար:

3. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner