Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-3 րդ մասերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի 2024 թվականի ապրիլի 08-ի դիմումը՝ Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի N 82-Ա որոշմամբ քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի նկատմամբ նշանակված 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքի չափը նվազեցնելու խնդրանքի վերաբերյալ, և այն, որ քաղաքացու կողմից ինքնակամ կառուցված շինությունը օգտագործվելու է որպես բնակչության սպասարկման օբյեկտ և ստեղծվելու են նոր աշխատատեղեր․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի <<Քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին>> N 82-Ա որոշման 1-ի կետում նշված <2 000 000 (երկու միլիոն)> թիվն ու բառերը փոխարինել <1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար> թվով ու բառերով։
2. Սույն որոշմը երեք օրվա ընթացքում ուղարկել Քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի /հետագայում՝ Քաղաքացի/:
3 Որոշումն ուժի մեջ է մտնում Քաղաքացուն սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում պատշաճ ծանուցման պահից: