Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 76-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի 3-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, հմայնքի սեփականություն հանդիսացող 08-012-0110-0006 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության IV կարգի արոտ հողատեսքի 5․39003 հեկտար մակերեսով հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, բաց մրցույթով, հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալության տրամադրելու համար:
2. Հաստատել հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |