Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտի Շիրակի Սահակյանի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի մարտի 12-ի դիմումը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 12 հասցեում գտնվող 08-003-0039-0009 կադաստրային ծածկագրով 0,14 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը ըստ որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի տվյալների փաստացի կազմում է՝ 0,15790 հեկտար և որում առկա են բնակելի տներ իր օժանդակ շինություններով, ըստ 23․05․1988 թվականին տրված տեխնիկական անձնագրի միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է Սաթենիկ Աղոյի Սահակյանին/ մահացած 2003 թվականին/ , իսկ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող 0,0179 հա հողամասը բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ կնքված 12․07․2024 թվականին, ժառանգական գործի համար N 170/2024, գրանցված գրանցամատյանում 4702 թվով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների փողոց, 7-րդ նրբանցք թիվ 12 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների զբաղեցրած և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0039-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով.
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի, Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 12 հասցեում գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0039-0009 կադաստրային ծածկագրով 0,15790 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացի՝ Աշոտ Շիրակի Սահակյանի (ծնված 20․04․1948թ, նույնականացման քարտ՝ 015334188, տրված 16․11․2023թ․-ին 022-ի կողմից), միանձնյա սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 12 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա շինությունների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները վերականգնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 16-ի N 352-Ա որոշումը։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։