Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 235-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2025 թվականի N 235-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանի 8.8 կետի համաձայն և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հունվարի 30-ի թիվ 02.1//00856-2025 գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցութային հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների, Անիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և համայնքում գործող գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների՝ հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկելու և համակարգչային ծրագրում զետեղելու համար․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի ընթացքում անցկացվող մրցութային հանձնաժողովի կազմում Անիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներից մրցութային հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկել և համակարգչային ծրագրում զետեղել հետևյալ թեկնածուներին՝

1) Արման Սարիբեկյան- Անի համայնքի ղեկավար

2) Էդգար Սաղաթելյան- Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

3) Զորիկ Խաչատրյան - Անի համայնքի ղեկավարի տեղակալ

4)Գևորգ Շաբոյան - Անի համայնքի ղեկավարի խորհրդական

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի դպրոցների ներկայացուցիչներին հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկել և համակարգչային ծրագրում զետեղել հետևյալ թեկնածուներին՝

1) Ալիսա Մխիթարյան - Անի համայնքի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

2) Կարինե Սահակյան – Անի համայնքի Ձորակապ բնակավայրի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

3) Նունե Այվազյան - Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

4) Ծովիկ Հովհաննիսյան- Անի համայնքի Լանջիկ բնակավայրի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ հանդիսացող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկել և համակարգչային ծրագրում զետեղել հետևյալ թեկնածուներին՝

1) Արամ Անտոնյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ

2) Վանիկ Մարտիրոսյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական

3) Սարգիս Մեքինյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի օգնական

4) Շանթ Շաքարյանց – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության ավագ մասնագետ

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամներին հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկել և համակարգչային ծրագրում զետեղել նրանց անուն ազգանունները:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.05 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner