Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հիմք և ընդունելով Հայաստան Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը և հաշվի առնելով «Մարինե Սոկրատի Սաղաթելյան» անհատ ձեռնարկատիրոջ հայտը.
որոշում եմ`
1․ «Մարինե Սոկրատի Սաղաթելյան» անհատ ձեռնարկատիրոջը (հարկ վճարողի հաշվառման համար 57521313) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի փողոց 20, տուն 16 հասցեում տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն՝ 2025 թվականի համար 1-ին եռամսյակի համար։
2․ Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ։