Այսօր: Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 726-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2024 թվականի N 726-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 6 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անյա Անանիկի Ասատրյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի օգոստոսի 13-ի դիմումը: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17․06․1997 թվականի թիվ 6 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ կնքված 01․08․2024 թվականին, ժառանգական գործ համար 286, գրանցված գրանցամատյանում 3577 թվով և հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաք, Հաղթանակի փողոց 1-ին նրբանցք թիվ 6 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0049-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․

1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոց 1-ին նրբանցք, թիվ 6 հասցեում գտնվող 08-003-0049-0006 կադաստրային ծածկագրով 0,04669 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Անյա Անանիկի Ասատրյանի /ծնված 30․11․1968 թվականին,անձնագիր AL0315441, տրված 022-ի կողմից 28․03․2023 թվականին/, Անի Գառնիկի Ասատրյանի /ծնված 14․11․1991 թվականին, անձնագիր AR0659521, տրված 028-ի կողմից 12.04.2018 թվականին/, Աննա Գառնիկի Ասատրյանի/ ծնված 04․01․1993 թվականին, անձնագիր AX0375760, տրված 028-ի կողմից 19․07․2024 թվականին/, Տիգրան Գառնիկի Ասատրյանի /ծնված 27․06․1994 թվականին, անձնագիր 28 19 681271, տրված 12․02․2020 թվականին 690-036-ի կողմից/ բաժնային սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.81 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner