Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվական մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 9-րդ կետի դրույթներով․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայրի 1-ին փողոց, 1-րդ նրբանցք, 15 անասնաշենք, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /կադաստրային ծածկագիր՝ 08-100-0013-0015 վկայական N 09112023-08-0023/ անասնաշենքի վերակառուցում որպես երկհարկանի բնակելի տուն ընդլայնումով և ավտոտնակի կառուցման համար Այվազ Հովհաննեսի Հովհանիսյանին տալ շինարարության թույլտվություն։
2. Կառուցապատման համար ժամկետ սահմանել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 1 (մեկ) տարի:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում Այվազ Հովհաննեսի Հովհանիսյանին պատշաճ ծանուցման օրվանից: