Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի ղեկավարի առաջարկությունը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
1․Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 03, դաս 02 (Նավթամթերք և բնական գազ) և տնտեսագիտական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից «1500.0» հազար դրամ հատկացնել խողովակներ ձեռք բերելու համար և որպես համայնքային ներդրում հանձնել Մարալիկ, Քարաբերդ, Գուսանագյուղ և Ձիթհանքով բնակավայրերի բնակիչներին` գազաֆիկացումն ապահովելու համար :
2․Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 (Նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից «2500.0» հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել «ՇԵՆ» Բարեգործական Հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի «Սառնաղբյուրի մանկապարտեզի համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2 խմբասենյակների և մարզադահլիճի վերանորոգման» ծրագրի իրականացման համար: