Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-072-0018-0005/ գտնվող Հմայակ Ալբերտի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0,03 հա հողամասին և նրանում առկա բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ձիթհանքով բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 13/1 բնակելի տուն: