Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու պահանջարկը. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու դիմաց 2026 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 5-ից։ |