| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>  56-րդ  հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին  որոշում է   1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը  հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց թիվ 304/5 հասցեում գտնվող  հողամասում ավտոտեխսպասարկման կայան կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0020-0176) 0.009 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:  2. Հողատարածքի  մեկնարկային գին  հաստատել հողի  կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 71280 (յոթանասունմեկ հազար երկու հարյուր ութսուն)  Հայաստանի Հանրապետության  դրամ։   |