Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-իդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 163-Ն որոշումը,և հաշվի առնելով Միցխար Իգիթյանի հայտը․
1․ «Միցխար Պարույրի Իգիթյան» (հարկ վճարողի հաշվառման համար 57230051 ,անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, Ձորակապ բնակավայր, 2 փողոց, 16 տուն, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հրանտ Շահինյան փողոց) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։