Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 2024 թվականի օգոստոսի 26-ի N ՀՀ/26․1/27376-2024 գրությունը, համաձայն որի՝ Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 08-013-0101-0004 կադաստրային ծածկագրով 0․976224 հեկտար մակերեսով հողամասի սահմանային կետերի կոորդինատներով սահմանափակված տարածքը /ընթերցվել է WGS-84 ARMREF 02 համակարգով/ ծանրաբեռնված չէ ընդերքօգտագործման իրավունքով և տարածքոմ օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների պետական կադաստում օգտակար հանածոյի հանքավայր հաշվառված չէ․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-013-0101-0004 կադաստրային ծածկագրով 0․976224 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել արդյունաբերական օբյեկտների հողերի գործառնական նշանակություն՝ այդ հողամասում քարի վերամշակման արտադրություն կազմակերպելու նպատակով հողամասը օրենքով սահմանված կարգով օտարելու համար:
2․ Հողամասի գործառնական նշանակության սույն որոշմն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակ են պետական գրանցումը։
3․ Հողամասի գործառնակ նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: