Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի N98-Ա որոշումը Արման Սուրենի Սակվանյանի մոր՝ Նելլի Սամվելի Սակվանյանի բուժումը կազմակերպելու կապակցությամբ դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի բնակիչ՝ Արման Սուրենի Սակվանյանին /բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գ․ Սառնաղբյուր, 6-րդ փողոց, 2-րդ նրբ․, տուն 23/ Անի համայնքի 2024 թվականի բյուջեի բաժին 10, խումբ 07, դաս 01 գործառնական դասակարգման /Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերի չպատկանող/ և տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից տրամադրել 200000 /երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ միանվագ դրամական օգնություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: