Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 143–Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 318–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացված հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 1 և N 2 արձանագրությունները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0043-0035 կադաստրային ծածկագրով 0,005 հեկտար մակերեսով հողամասը (Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր․ Շահինյան փողոց, 11/12 հողամաս, Վկայական՝ N 23102024-08-0020) բնակչության հասարակական սպասարկման օբյեկտ կառուցապատելու նպատակով 374 220 (երեք հարյուր յոթանասուն չորս հազար երկու հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ քաղաքացի Տարոն Վաչագանի Սուքիասյանի /Անձնագիր՝ AR0677995, տրված՝ 04.05.2018թ․ 022-ի կողմից, Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Մադաթյան փողոց, 4-րդ շենք, 7-րդ բն․, հեռ․ /093-89-85-44, հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքները օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա են պետական գրանցման՝ Գնորդի միջոցներով:
3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցապատելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողին տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: