Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքային ենթակայության <<Անի կոմունալ տնտեսություն>> համայնքային բյուջետային հիմնարկի տեխնիկական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի եզրակացությունը․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կազմից հանել և դուրս գրել գիշերային լուսավորության համակարգի արդիականացման գործընթացում փոխարինված լուսարձակների ապամոնտաժման արդյունքում առաջացած 655 կգ երկաթի, 618,75 կգ ալյումինի և 346 կգ խառը նյութերի ջարդոնը։
2․ Սույն որոշման 1-ին կետով դուրս գրված գույքը, որպես մետաղական ջարդոն, հանձնել իրավասու կազմակերպությանը և ստացված ֆինանսական միջոցները մուտքագրել համայնքի բյուջե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |