Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 4-րդ հոդվածների կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ձիթհանքով բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․04․1991 թվականի թիվ 1 որոշումից 04․07․2024 թվականին տրամադրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրամադրված 08․10․2024 թվականին, ժառանգական գործի համար թիվ 276/2024թվական, գրանցված գրանցամատյանում 4786 թվով և հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի 2-րդ փողոց թիվ 38 հասցեում գտնվող 08-072-0014-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում և հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Լևոնի Սարոյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի նոյեմբերի 06-ի դիմումը:
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Ձիթհանքով բնակավայրի 2-րդ փողոց թիվ 38 հասցեում գտնվող 08-072-0014-0013 կադաստրային ծածկագրով 0,23003 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Սամվել Կոլյայի Հակոբյանի /ծնված 24․03․1961 թվականին,անձնագիր 98 05 984148, տրված 142-001-ի կողմից 24․04․2006 թվականին/, Հասմիկ Լևոնի Սարոյանի /ծնված 29․03․1967 թվականին,անձնագիր AU0451059, տրված 009-ի կողմից 05․10․2021 թվականին/, Երանուհի Սամվելի Հակոբյանի /ծնված 04․07․1988 թվականին,անձնագիր 98 13 491174, տրված 140-002-ի կողմից 20․08․2013 թվականին/, Տաթևիկ Սամվելի Հակոբյանի /ծնված 13․09․1989 թվականին,անձնագիր 98 10 320409, տրված 140-002-ի կողմից 19․01․2011 թվականին/,ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։ 3․ Հողամասում առկա են կիսակառույց անավարտ շինություններ, որոնք <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ օրինական դիտարկման ենթակա չեն։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։