Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Անի համայնքի ավագանու անդամ ընտրված թվով 5 /հինգ/ անդամները ավագանու երկրորդ նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի, քվեարկությունների և հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին․
1. Վաղաժամկետ դադարեցնել <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամներ ընտրված՝ Մառլեն Սուրենի Ղազարյանի, Միսակ Կարապետի Աբաջյանի, Թաթուլ Մհերի Բուլոյանի, Ֆայա Մակարի Գինոսյանի, Թագուհի Սպարտակի Գևորգյանի լիազորությունները։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. Սույն որոշումը յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։