Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Անի համայնքի Մարալիկ քաղաքում բնակչության սպասարկման համար համապատասխան ներդրումներ կատարելու և նոր աշխատատեղեր ստեղծելու կարևորությունը․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Մադաթյան փողոց 15/20 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0034-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատական նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․001793 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, որպես հասարակական շինություն՝ շարժական սրճարան տեղադրելու համար։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: