|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2024 թվականի N 1064-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0020-0181 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0144 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ, ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԹԱՔՈՒԻ ԵՆՈՔԻ ԱՐԵՍԱԿԵՍՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 143–Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 318–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացված հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 1 և N 2 արձանագրությունները. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0181 կադաստրային ծածկագրով 0,0144 հեկտար մակերեսով հողամասը (Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր․ Շահինյան փողոց, 204/18 հողամաս, Վկայական՝ N 03112022-08-0056) բնակչության հասարակական սպասարկման օբյեկտ կառուցապատելու նպատակով 1077753 (մեկ միլիոն յոթանասունյոթ հազար յոթ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ քաղաքացի Թաքուի Ենոքի Արեսակեսյանին /Նույնականացման քարտ՝ 009861303, տրված 19.01.2018թ․ 022-ի կողմից, Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Նոր թաղամաս 11-րդ փողոց թիվ 14-րդ բնակելի տուն հեռ․ 098-58-79-46, հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքները օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա են պետական գրանցման՝ Գնորդի միջոցներով: 3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցապատելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողին տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք): 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.57 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|