Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Երվանդ Պողոսյանի 2023 թվականի նոյեմբերի 07-ի դիմումը. որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-100-0005-0012/ գտնվող Երվանդ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.142 հա հողամասի և նրա վրա առկա բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր,2-րդ փողոց,թիվ 21 բնակելի տուն: