Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, կետերի դրույթներով, հիմք ընդունելով ինքնակամ շինության հաշվառման /չափագրման/ տվյաների մուտքագրման 2023-12-30 տեղեկանքը /մուտքագրման ծածկագիր՝ 2023T9JBGR/ և քաղաքացի Արտավազդ Ռուբենի Աբաջյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան ներկայացված 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված բնակելի նպատակային նշանակության բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շինությունները օրինական ճանաչելու մասին.
1. Հաշվի առնելով, որ քաղաքացիներ՝ Արտավազդ Ռուբենի Աբաջյանին /ծնված՝ 18-ը մայիսի 1983 թվական, նույնականացման քարտ՝ 015830334, տրված 23.04.2024 թվականին՝ 028-ի կողմից/, Վազգեն Ռուբենի Աբաջյանին /ծնված՝ 15-ը դեկտեմբերի 1984 թվական,նույնականացման քարտ՝ 016208274, տրված 28.06.2024 թվականին՝ 032-ի կողմից/, Արտյոմ Ռուբենի Աբաջյանին /ծնված՝ 06-ը հունվարի 1982 թվական, անձնագիր AS 0471437, տրված 28.06.2022 թվականին՝ 022-ի կողմից/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (Հիմք՝ վկայական N2153759) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 08-003-0026-0146 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04493 հա մակերեսով հողամասում 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 36,31 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով՝ բնակելի տունը, 7,43 քառակուսի մետր քառակուսի ընդհանուր արտաքին մակերեսով՝ անասնաշենքը, 7,70 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը, 1,03 մետր քառակուսի ընդհանուր արտաքին մակերեսով՝ սանհանգույցը/հետագայում՝ անշարժ գույք/ բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական: 2. Օրինական ճանաչված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը: 3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, ե) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 4. Ինքնակամ շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝ ա) Շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսները կազմում են՝ 52,47 քառակուսի մետր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «ա և բ» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 15-րդ գոտում ընդգրկված՝ Մարալիկ քաղաքի համար սահմանված շինության՝ 0.1028 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 52,47 քառակուսի մետր X 10000 դրամ X 0.1028 = 53940 (հիսուներեք հազար իննը հարյուր քառասուն) Հայաuտանի Հանրապետության դրամ։ բ) Ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 53940(հիսուներեք հազար իննը հարյուր քառասուն) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: գ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած: 5. Պարտավորեցնել անշարժ գույքի համասեփականատերեր Արտավազդ Ռուբենի Աբաջյանին, Վազգեն Ռուբենի Աբաջյանին, Արտյոմ Ռուբենի Աբաջյանին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից: