Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 176-Ա որոշումը հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սիմոն Լուկաշի Դարբինյանը, իր 2023 թվականի նոյեմբերի 18-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 8,95 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասրարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0207 կադաստրային ծածկագրով 0,00552 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 06122024-08-0041, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շահինյան փողոց 19/7 աստիճանահարթակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 8,95 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունները /կիսանկուղ՝ 5․4 քառ․ մետր, հարթակ՝ 3․55 քառ․ մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասրարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0207 կադաստրային ծածկագրով 0,00552 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 06122024-08-0041, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շահինյան փողոց 19/7 աստիճանահարթակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 126523(հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի՝ Սիմոն Լուկաշի Դարբինյանին/անձնագիր AU0495788, տրված 12․11․2021 թվականի 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Քաղաք Մարալիկ, Կոմսոմոլի փողոց տուն 4/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ 2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վաճարման ենթակա 126523 (հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ գումարից 82805 (ութսուներկու հազար ութ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես ինքնակամ շինությունների օրինականացման վճար ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին, իսկ մնացած 43718 (քառասուներեք հազար յոթը հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես հողի արժեք, ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101132 հաշվեհամարին։ 3․ Սույն որոշման 1-ին կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը, համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված 26000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ վճարը, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: 4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով Քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: