Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի վերջին՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 1530-ին Անիի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալիք ավագանու նիստի հետևյալ օրակարգը`
1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ․ /Զեկուցող՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյան/
2) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ. /Զեկուցող՝ Անիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սիմոնյան/
3) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻԻՆ ԱՆՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱՑԱԿԱՅԱԾ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. /Զեկուցող՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյան/
4) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. /Զեկուցող՝ Անի համայնքի ավագանու անդամ, <<Քաղաքացիական պայմանագիր կուսակցության>> խմբակցության ղեկավար՝ Էդիկ ՈՒռուտյան/
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։