Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԺԵԼԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 113-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (Ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածի «3000.0» թիվը փոխարինել «7500.0» թվով:

2) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04 (Այլ մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածի «0» թիվը փոխարինել «1000.0» թվով:

3) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01 (Ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի «177331.4» թիվը փոխարինել «171831.4» թվով:

4) Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 03, դաս 01 (Սան. մաքրում) և տնտեսագիտական դասակարգման 4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածի «10000.0» թիվը փոխարինել «20000.0» թվով:

5) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (Ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4269 (Հատուկ նպատակային նյութեր) հոդվածի «12500.0» թիվը փոխարինել «7500.0» թվով:

6) Գործառական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 (Պահուստային ֆոնդ) և տնտեսագիտական դասակարգման 4891 (Պահուստային միջոցներ) հոդվածի «18000.0» թիվը փոխարինել «13000.0» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner