Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 60-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա¬կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա¬կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 136 դրական եզրակացությունը․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակ-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Լուսաղբյուր բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է Անի համայնքի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-049-0226- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0.00324 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում քաղաքացի Ժորա Հովհաննեսի Կարապետյանի կողմից 2002 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակի շինությունն օրինականացնելու և հողամասի նպատակային ու գործառնկան նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի N 20-Ն որոշման համաձայն, ապահովել համայնքի վարչական տարածքում /բնակավայրերում/ գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության և /կամ/ օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակության փոփոխության ծառայության դիմաց սահմանված 50 000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումը։ բ) հողամասի նպատակային նշանակության սույն որոշումն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: գ) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: դ) Սահմանված կարգով և ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 22-րդ և 23-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը: |