|
05.01.26
Տարեսկզբի առաջին աշխատանքային օրը՝ խորհրդակցական անդրանիկ նիստով
|
|
Նախ շնորհավորական խոսք ու բարեմաղթանքներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Հետո սահուն անցում 2026-ի աշխատանքային մեկնարկին ու նախորդ տարուց մնացած անավարտ գործերին: Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը տարեսկզբի առաջին աշխատանքային օրը սկսեց ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությամբ: Հիշեցրեց՝ ուսումնասիրել ու տվյալներ առանձնացնել, թե որ բաժինն ի՞նչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Ներկայացվածի հիման վրա պարզ կլինի, թե նոր տարում որ բաժնում ինչ վերաձևակերպումներ կլինեն:Հանձնարարականների շարքում՝ հատուկ ուշադրություն գյուղոլորտին: Հետևողական ու աչալուրջ լինել գյուղաջակցության ծրագրերին, դրանք իրագործել համայնքում ու նպաստել գյուղատնտեսության խթանմանը:Արման Սարիբեկյանի ...
Մանրամասն |
|
|
31.12.25
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
|
Սիրելի՛ անեցիներ, ավարտին է մոտենում 2025 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել յուրաքանչյուրիդ. թող գալիք՝ 2026 թվականը մեր համայնքի համար լինի ստեղծագործ աշխատանքի ու բեղմնավոր տարի: 2025-ը մեր համայնքի առաջընթացի համար կարևոր ժամանակահատված էր: Կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև պետական մի շարք ծրագրերով համայնքի տարբեր բնակավայրերում կատարվեցին քաղաքաշինական բազում աշխատանքներ: Ձեր բարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ տեղական բյուջեի հաշվին ևս կարողացանք լուծել համայնքում առկա մի շարք խնդիրներ: Համայնք-բարերար փոխգործակցության արդյունքում կատարված աշխատանքները նույնպես տեսանելի ...
Մանրամասն |
|
|
30.12.25
Լավագույն մարզիկ -2025
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Մարալիկի Արվեստի դպրոցի դահլիճում հյուրընկալել էր Անիի համայանքապետարանի ենթակայությանբ գործող «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակազմին, մեդալակիր մարզիկներին և մարզիչներին, ինչպես նաև ծնունդով անեցի և հաջողություններ գրանցած մարզիկներին ։ Հերթական տարեկան հաշվետվությամբ է հանդես եկել «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը: Տարին հագեցած էր մարզական ձեռքբերումներով: Ասվածի վառ ապացույցը մարզադպրոցի սաների նվաճած մեդալներն են: Շնորհակալանքի խոսք ասելու հերթը համայնքի ղեկավարինն էր: Նա բարձր գնահատեց մարզադպրոցի՝ տարբեր մարզաձևերում գրանցած հաջողությունները, բայց և նշեց, որ չպետք է բավարարվել ունեցածով:«Հարկավոր է ավելի ...
Մանրամասն |
|
|
30.12.25
Հերթական սոցիալական աջակցության ծրագիրն է իրականացվել Անի համայնքում
|
|
Անիի համայնքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխգործակցությամբ ձմեռային տաք հագուստի փաթեթներ են բաժանվել անեցի շահառուներին: Դրանք բաժանվել են համայնքի բոլոր բնակավայրերում ապրող 4 երեխա ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին։ Տաք հագուստի փաթեթների թիվը կազմել է 269: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ ծրագրերը Անի համայնքում կրում են շարունակական բնույթ։
|
|
|
29.12.25
Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն՝ ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
|
|
Դեկտեմբերի 29-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Այն գլխավորում էր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մասնակցում էին նաև համայնքի ղեկավարի տեղակալները:Ոլորտային պատասխանատուներն ամփոփ հաշվետվությամբ ներկայացան նախորդիվ կատարված աշխատանքների արդյունքերով:«Արվածը որքան էլ տեսանելի ու դրվատելի է, բայց չարված ու անավարտ գործեր դեռ շատ կան, դրանք պետք է իրականացնել գալիք տարում»,- նշում է Արման Սարիբեկյանն ու ավելացնում, որ թեև տարին փակում ենք բարձր ցուցանիշներով, այնուամենայնիվ 2026-ին կրկնակի ջանքով, եռանդով, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ ենք աշխատելու՝ ի նպաստ Անի համայնքի:Եզրափակելով խոսքը՝ Արման Սարիբեկյանը վաղօրոք ...
Մանրամասն |
|
|
26.12.25
ԿԳՄՍ նախարարության կողմից համալրվել է «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզագույքը
|
Առողջ հոգի՝ առողջ մարմնում: Կառավարության կողմից հատուկ ուշադրություն՝ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը մարզերում ու համայնքներում: Հերթական անգամ ԿԳՄՍՆ-ի կողմից համալրվել ու նորացվել է «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզագույքը: Մարզադպրոցին է տրամադրվել 33 կտոր մարզական գույք՝ հունահռոմեական ըմբշամարտի, ֆուտբոլի, աթլետիկայի, ծանրամարտի և այլ խմբակների սաների մարզումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Հատկացվել է նաև վարչական գույք:
|
|
|
25.12.25
Անի համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի վերջին նիստը` Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո
|
|
Դեկտեմբերի 25-ին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի վերջին նիստը։ Այն մեկնակեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Ավագանու 21 անդամներից նիստին մասնակցում էին 12-ը. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 9 անդամ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք խմբակցությունից` 2 անդամ, «Հայկական երազանք»՝ 1 անդամ: Ավագանու նիստի քվորումն ապահովված է, համայնքի ավագանու հերթական նիստը՝ բացված:Օրակարգում ընդգրկված էր 4 հարց, որից մեկը համայնքի ղեկավարի առաջարկությամբ հրատապության կարգով ներառվեց օրակարգ: Հարցը օրակարգում ընդգրկելու անհրաժեշտությունը հիմնականում առաջացել էր սուբվենցիոն ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |