|
22.12.25
Տարեմուտի նախաշեմին սննդի փաթեթներ՝ Անի համայնքի մի շարք կատեգորիաներում ներառված ընտանիքներին
|
|
Համայնք-բարեգործական հիմնադրամ փոխգործակցության արդյունքում նախորդ շաբաթ «Դիակոնիայի» և Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է թվով 1000 սննդի փաթեթի բաշխում։Ծրագրում ընդգրկված են եղել մասնավորապես․Միայնակ մայրերը, միայնակ թոշակառուները, ամուսնալուծված ծնողի խնամքին գտնվող երեխա ունեցող, բազմազավակ, հաշմանդամություն ունեցող անձի, տնակ-կացարանում , ոչ հիմնական շինությունում կամ 3-րդ, 4-րդ կարգի վթարային ճանաչված շենքում բնակվող, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված (անհետ կորած) անձի, միակողմանի ծնողազուրկ երեխա ունեցող, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող, խնամակալ (անգործունակ ճանաչված անձի և անչափահասի) ունեցող, 2023 թ-ի պատերազմական ...
Մանրամասն |
|
|
22.12.25
Անիի համայնքապետարանի աշխատակազմում դեկտեմբերի 22-ին գործակարգավարական հերթական խորհրդակցությունը կայացավ․ մասնակցեց նաև Շիրակի մարզպետը
|
|
Այն անցկացրեց համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Նա նշեց, որ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարձր է և գոհացնող։«Սակայն դա չի նշանակում, որ պետք է այս ուղղությամբ աշխատանքներն ավարտված համարել»,- ընդգծում է Արման Սարիբեկյանն ու նշում, որ տարին փակելուն մեկ շաբաթ է մնացել ու այս ընթացքում պետք է անել առավելագույնը։Խորհրդակցության մեկնարկից կարճ ժամանակ անց գործակարգավարական նիստին անակնկալ այցով մասնակցեց նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։«Ազնիվ, անաչառ, պատասխանատու և հետևողական աշխատանք»․ այսպես որակեց անցնող տարվա ընթացքում Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանի և ընդհանուր աշխատակազմի կատարած աշխատանքն ու ցուցաբերած արդյունքները մարզպետ Դավիթ Առուշանյանը։Համայնքում ...
Մանրամասն |
|
|
19.12.25
Համայնքային միջոցներով անցկացվել է Հր. Շահինյանի լուսավորության համակարգը
|
Լուսավոր, բարեկարգ ու մաքուր։ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցությամբ, հիմնանորոգվել է Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հր․ Շահինյան փողոցը, ենթածրագրի պայմանագրային արժեքը շուրջ 249 մլն դրամ է։ Համայնքային միջոցներով անցկացվել է նաև փողոցի լուսավորության համակարգը։ 1․5 մլն դրամի շրջանակներում տեղադրվել են 36 լուսարձակներ, գումար է նախատեսվել նաև գովազդային վահանակների տեղադրման համար, որոնց վրա արտացոլված են Անի համայնքի պատմամշակութային վայրերը։
|
|
|
18.12.25
Կառավարության որոշմամբ տրամադրվել է գումար՝ Անի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով
|
|
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրված 1 մլրդ 500 մլն 909 հազար դրամը նախատեսվել է 72 ենթածրագրերով 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։ 24 սուբվենցիոն ծրագրերի համար պետություն – համայնք ներդրումն ընդհանուր կազմել է 2 մլրդ 659 մլն 722 հազար դրամ։ Անի համայնքում իրականացվող այդ ծրագրերն են Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցում, սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան-Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացում - 20 326,6Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հր․ Շահինյան փողոցի հիմնանորոգում, Սառնաղբյուր, Սարակապ և Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում - ...
Մանրամասն |
|
|
18.12.25
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՑՎԻ
|
|
Սիրելի՛ անեցիներ, Անիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ևս մեկ հնարավորություն՝ ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար։ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ստացել է դրական եզրակացություն։ Օրենքի ընդունումից հետո քաղաքացիներին կտրվի նոր հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ իրականացնել անհրաժեշտ հաշվառումը և հետագայում ձեռնարկել քայլեր՝ դրանք օրինականացնելու ...
Մանրամասն |
|
|
16.12.25
Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստը
|
|
Տեղի է ունեցել Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստը: Այն հիմնականում պայմանավորված էր համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, հաստիքացուցակների, աշխատողների թվաքանակի, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, համայնքի 2025թ-ի բյուջեում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև անշարժ գույքի հարաբերությունների կարգավորման հետ կապված մի քանի այլ հարցերով:Արտահերթ նիստը նախագահել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը: Անի համայնքի ավագանու 21 անդամներից ավագանու արտահերթ նիստին մասնակցել են <<ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ>> խմբակցության 9 անդամ, <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Մանրամասն |
|
|
15.12.25
Անի համայնքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 24-ին․ տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը
|
|
Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նախ աշխատակազմի ղեկավար Հարություն Համբարյանը ներկայացրեց անցած շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման հետ կապված հարցերը։Այնուհետև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ենթահիմնարկների տնօրեններին ու ոլորտային պատասխանատուներին դիտարկում արեց․ որպեսզի աշխատակիցը իր հաստատությունում առկա որևէ խնդրով աշխատանքի ժամին հանդիպում չփնտրի համայնքի ղեկավարի հետ, հարկավոր է հաճախակի լսել աշխատակիցների խնդիրները, լինել դրանց լուծմանը հետամուտ, հարկ եղած դեպքում կայացնել համապատասխան որոշումներ՝ չխուսափելով դրանց համար պատասխանատվություն կրելուց։ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |