|
22.11.25
Համայնքային բյուջեով 2025թ-ի ընթացքում Մարալիկում կատարված աշխատանքները
|
|
Մարալիկ քաղաքի 197-րդ տարեդարձի շրջանակում՝ որպես աշխատանքային հաշվետվություն , մարալիկցիներին ենք ներկայացնում 2025 թվականին Մարալիկ քաղաքում կատարված աշխատանքները։ Դրանք իրականացվել են ինչպես համայնքային միջոցներով, այնպես էլ սուբվենցիոն ու պետական տարբեր ծրագրերով, միջազգային ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, բարերարների աջակցությամբ։ Համայնքային միջոցներով ընթացիկ տարում Մարալիկում իրականացվել են հետևյալ աշխատանքները.Անիի համայնքապետարանի վարչական շենքի տանիքի վերանոգման աշխատանքներն են իրականացվել. կատարվել է տանիքի փայտյա կառուցվածքի ամրացման , այնուհետև նոր թիթեղների տեղադրման աշխատանքներ: Ներքին հարդարման ...
Մանրամասն |
|
|
20.11.25
Աշնանային մեծածավալ ծառատունկ՝ Անի համայնքում
|
Հերթական համագործակցությունն է տեղի ունեցել Անիի համայնքապետարանի և «Էյ Թի Փի» ( Armenia Tree Project ) բարեգործական հիմնադրամի միջև։ Անի համայնքում իրականացվել է ծառատունկ․ Մարալիկ քաղաքում տնկվել է 50 տույա և 50 գիհի, Հայկաձոր, Աղին և Իսահակյան բնակավայրերում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 5 մրգատու ծառ։ Նշենք , որ Անիի համայնքապետարանն արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ։ Արդյունքում ձեռք են բերվել ավելի քան 6000 հատ թուփ, տնկիներ և ծառեր։ Ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարիներին Մարալիկում և համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվել է ծառատունկ և կանաչապատում։
|
|
|
19.11.25
Օրենսդիր մարմնի և մարզային իշխանության ներկայացուցիչները` Անի համայնքում
|
|
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և պատգամավորների հետ շրջայց է ունեցել մարզի մի շարք բնակավայրերում։Պատգամավորները սկզբում եղել են Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ պատասխանատուները հանդիպել են անեցիների հետ, լսել նրանց հոգսերը, բարձրացրած հարցերը։Դիտարկվել են Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացված շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվել են մարզերում հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը նորոգման աշխատանքների իրականացման նպատակին հատկացրել է 279 մլն 793 հազար դրամ: Մարզպետն ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Նոր շունչ ու թարմություն՝ Լանջիկում
|
Բնակավայրերի համաչափ զարգացման նպատակով Անի համայնքի բնակավայրերում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Այս անգամ հերթը Լանջիկի վարչական կենտրոնի մասնաշենքինն էր: Խունացած պատեր, թափված ծեփոններ, պոկված սալիկներ:Այս ամենն արդեն անցյալում է: Համայնքի բյուջեի միջոցներով կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել վարչական կենտրոնի մասնաշենքն ամբողջությամբ, որտեղ տեղակայված են նաև մշակույթի տունը, գրադարանը, լանջիկցիների համար նախատեսված հանգստի ու ժամանցի վայրը, երիտասարդական կենտրոնը: Ներքին հարդարում է կատարվել նաև դահլիճում, նախասրահում և միջանցքում: Շինաշխատանքներն իրականացրել է մրցույթը շահած «ՇԻՆ ԱՐՄԱՆ» ՍՊԸ-ն:
|
|
|
17.11.25
«Աշխատանքի նկատմամբ չկորցնել զգոնությունը, հետևողականությունն ու պատասխանատվությունը, տարին փակել գոհացնող ցուցանիշներով»․ Արման Սարիբեկյան
|
|
«Ամենուր ու ամեն օր աշխատանքը կազմակերպել առողջ մթնոլորտում, սա է որակյալ ու արդյունավետ աշխատանքի գրավականը»,- այսպես սկսեց նոյեմբերի 17-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում կայացած հերթական գործակարգավարական նիստը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։Համայնքի ղեկավարն անդրադարձավ վերջին օրերին իր և ոլորտի պատասխանատուների կողմից համայնքի տարբեր բնակավայրերի շինհրապարակներում կատարված մշտադիտարկումներին ու դրանց արդյունքներին։Արման Սարիբեկյանը նշեց, որ չեն հանդուրժելու անբարեխիղճ շինարարների ու տեխհսկողների ոչ պատշաճ վերաբերմունքն ընթացող շինարարության նկատմամբ և հանձնարարեց ոլորտի պատասխանատուներին արձանագրված թերությունների մասով կազմել գրություններ և ուղարկել գերատեսչական համապատասխան ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
|
|
Սիրելի՛ անեցի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, թո՛ղ ուսման ձգտումը ուղեկցի ձեզ ոչ միայն ուսանողական տարիների ընթացքում, այլև ձեր կյանքի ամբողջ ընթացքում:Գիտելիքն է այն միակ սեփականությունը, որը ձեզնից ոչ ոք խլել չի կարող: Իսկ գիտելիքի ձեռքբերման լավագույն հնարավորությունը ստեղծվում է հենց ուսանողական տարիներին:1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից oրվա հռչակումը պատմականորեն կապված է մեկ հազարից ավելի ուսանողների ազատ ապրելու ցանկության հետ ( ակունքներում ընկած են նաև ողբերգական դեպքեր)։ Այսօր արդեն տոնի այդ խորհրդին ավելացվել է երիտասարդական եռանդի, ուրախության ու երիտասարդներին բնորոշ խենթ գաղափարների իրագործման ...
Մանրամասն |
|
|
15.11.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի կողմից շարունակվում են մշտադիտարկման այցերը համայնքի տարբեր բնակավայրեր
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները շարունակում են մշտադիտարկման այցերը համայնքի տարբեր բնակավայրերում:Լուսաղբյուրում նրանք հետևել են հանդիսությունների սրահի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են համայնքային միջոցներով: Ներկա պահին այստեղ ընթանում է ներքին հարդարում: Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև տանիքի՝ նորով փոխարինման ու հարակից տարածքի բարեկարգման հարցերը: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև եկող ամիս:Սարակապ բնակավայրում մշտադիտարկման վերահսկող խումբը՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրի ներքին ցանցի անցկացման աշխատանքներին: Շինարարը խոստացել է ՝ քանի դեռ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |