|
15.12.25
Անի համայնքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 24-ին․ տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը
|
|
Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նախ աշխատակազմի ղեկավար Հարություն Համբարյանը ներկայացրեց անցած շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման հետ կապված հարցերը։Այնուհետև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ենթահիմնարկների տնօրեններին ու ոլորտային պատասխանատուներին դիտարկում արեց․ որպեսզի աշխատակիցը իր հաստատությունում առկա որևէ խնդրով աշխատանքի ժամին հանդիպում չփնտրի համայնքի ղեկավարի հետ, հարկավոր է հաճախակի լսել աշխատակիցների խնդիրները, լինել դրանց լուծմանը հետամուտ, հարկ եղած դեպքում կայացնել համապատասխան որոշումներ՝ չխուսափելով դրանց համար պատասխանատվություն կրելուց։ ...
Մանրամասն |
|
|
13.12.25
Հրանտ Շահինյան փողոցի թերությունները կվերացվեն 2026-ի գարնանը
|
|
Օրերս Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է իրականացրել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Մարալիկի Հրանտ Շահինյան փողոցում:Փողոցն ուսումնասիրվել է, արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ. ճանապարհի մուտքերի հետ կապված՝ ասֆալտի ծածկութի անհավասարություն,փողոցի մայթերի բետոնյա սալիկների անհարթություն, ճանապարհի ընդհանուր երկայնքով անհարթություն, եզրաշարերի մշակումը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին, դիտահորերը չեն տեղադրվել ինչպես հարկն է, այդ են վկայում դրանց շուրջն առաջացած փոսերը:Անզեն աչքով տեսանելի այս և այլ թերությունների վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որի մասին ծանուցվել է կապալառու կազմակերպությանը:Շինարարն ...
Մանրամասն |
|
|
12.12.25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Անի համայնքում
|
|
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով այսօր եղել է Անի համայնքում: Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ դիտարկվել են համայնքում իրականացված աշխատանքները։Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը մարզպետին է ներկայացրել Հրանտ Շահինյան փողոցը, որի շինարական աշխատանքները, ճիշտ է, ավարտվել են, սակայն արձանագրվել են թերություններ, հետևաբար, ներկայում ավարտական ակտ չի ստորագրվի: Կսպասեն մինչև գարուն, եղանակները տաքանալուն պես շինարարի կողմից կվերացվեն թերությունները , հետո նոր միայն սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված փողոցում աշխատանքները կհամարվեն ավարտված: Արկադի Տեր-Թադևոսյան 20, Մադաթյան 15 և 16 շենքերի հարակից բակային տարածքում բարերար ...
Մանրամասն |
|
|
09.12.25
Մարալիկի երաժշտական դպրոցը` վերանորոգված ու ավարտուն տեսքով
|
|
Բարեկարգ, հարմարավետ ու լուսավոր: Բարերար-համայնք համագործակցության արդյունքում վերանորոգվել են Մարալիկի երաժշտական դպրոցի երկրորդ հարկի միջանցքն ու մի քանի դասասենյակներ, կատարվել են նաև մուտքի բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել է ջեռուցման նոր կաթսա: Հիշեցնենք, որ Մարալիկում կայացած երգիչ-երգահան Վարդան Ուռումյանի վերջին բարեգործական համերգից ստացված հասույթն ուղղվել էր այս նպատակին: Ֆինանսական ներդրում է կատարել նաև Անիի համայնքապետարանը:
|
|
|
08.12.25
Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
|
|
Այն մեկնարկեց ուրախալի նորությամբ․ «Անի» համալիր մարզադպրոցի սան Սյուզաննա Մանուկյանը ՀՀ ձյուդոյի մեծահասակների առաջնությունում, որն անցկացվել է դեկտեմբերի 6-ից 7-ը Չարենցավանում, գրավել է մրցանակային առաջին տեղը։ Հերթը այլ մարզաձևերի առաջնություններինն է։Սառնաղբյուրի մանկապարտեզում սաների հաճախելիությունը բավարար է գնահատում կառույցի ղեկավարը, միայն թե ուրախությանը մի փոքր մտահոգություն է խառնվել․ կապված մանկապարտեզի վերանորոգման հետ՝ աշխատանքների կարճատև դադար կլինի, քանի որ բնակավայրում այլ հարմարեցված վայր չկա, որտեղ կկարողանան մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել ու սաներին ընդունել, մինչև ավարտվեն մասնաշենքի վերանորոգման աշխատանքները։Մարալիկի մանկապարտեզում էլ, սուր շնչառական ...
Մանրամասն |
|
|
08.12.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ անեցիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ս/թ դեկտեմբերի 9-ին ժամը՝ 12։00-13։00-ն, փորձարկվելու է Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի վարչական կենտրոնի կտուրին տեղադրված էլեկտրաշչակը: Պատճառվող անհարմարությունների համար նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը։
|
|
|
07.12.25
Հարգանքի տուրք ու խոնարհում, ծաղկեպսակ ու ծաղիկներ՝ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված
|
|
88-ի ավերիչ երկրաշարժից 37 տարի անց կրկին հարգանքի տուրք ու խոնարհում, ծաղկեպսակ ու ծաղիկներ՝ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում վեր հառնող երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի առաջ: Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների ուՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ ծաղկեպսակներ, ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:«Ամեն տարի դեկտեմբերյան այս ողբերգական օրը վերստին ապրում ենք 88-ի ավերիչ երկրաշարժի թողած աներևակայելի ցավն ու կորուստների վիշտը:37 ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |