|
20.11.25
Աշնանային մեծածավալ ծառատունկ՝ Անի համայնքում
|
Հերթական համագործակցությունն է տեղի ունեցել Անիի համայնքապետարանի և «Էյ Թի Փի» ( Armenia Tree Project ) բարեգործական հիմնադրամի միջև։ Անի համայնքում իրականացվել է ծառատունկ․ Մարալիկ քաղաքում տնկվել է 50 տույա և 50 գիհի, Հայկաձոր, Աղին և Իսահակյան բնակավայրերում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 5 մրգատու ծառ։ Նշենք , որ Անիի համայնքապետարանն արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ։ Արդյունքում ձեռք են բերվել ավելի քան 6000 հատ թուփ, տնկիներ և ծառեր։ Ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարիներին Մարալիկում և համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվել է ծառատունկ և կանաչապատում։
|
|
|
19.11.25
Օրենսդիր մարմնի և մարզային իշխանության ներկայացուցիչները` Անի համայնքում
|
|
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և պատգամավորների հետ շրջայց է ունեցել մարզի մի շարք բնակավայրերում։Պատգամավորները սկզբում եղել են Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ պատասխանատուները հանդիպել են անեցիների հետ, լսել նրանց հոգսերը, բարձրացրած հարցերը։Դիտարկվել են Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացված շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվել են մարզերում հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը նորոգման աշխատանքների իրականացման նպատակին հատկացրել է 279 մլն 793 հազար դրամ: Մարզպետն ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Նոր շունչ ու թարմություն՝ Լանջիկում
|
Բնակավայրերի համաչափ զարգացման նպատակով Անի համայնքի բնակավայրերում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Այս անգամ հերթը Լանջիկի վարչական կենտրոնի մասնաշենքինն էր: Խունացած պատեր, թափված ծեփոններ, պոկված սալիկներ:Այս ամենն արդեն անցյալում է: Համայնքի բյուջեի միջոցներով կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել վարչական կենտրոնի մասնաշենքն ամբողջությամբ, որտեղ տեղակայված են նաև մշակույթի տունը, գրադարանը, լանջիկցիների համար նախատեսված հանգստի ու ժամանցի վայրը, երիտասարդական կենտրոնը: Ներքին հարդարում է կատարվել նաև դահլիճում, նախասրահում և միջանցքում: Շինաշխատանքներն իրականացրել է մրցույթը շահած «ՇԻՆ ԱՐՄԱՆ» ՍՊԸ-ն:
|
|
|
17.11.25
«Աշխատանքի նկատմամբ չկորցնել զգոնությունը, հետևողականությունն ու պատասխանատվությունը, տարին փակել գոհացնող ցուցանիշներով»․ Արման Սարիբեկյան
|
|
«Ամենուր ու ամեն օր աշխատանքը կազմակերպել առողջ մթնոլորտում, սա է որակյալ ու արդյունավետ աշխատանքի գրավականը»,- այսպես սկսեց նոյեմբերի 17-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում կայացած հերթական գործակարգավարական նիստը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։Համայնքի ղեկավարն անդրադարձավ վերջին օրերին իր և ոլորտի պատասխանատուների կողմից համայնքի տարբեր բնակավայրերի շինհրապարակներում կատարված մշտադիտարկումներին ու դրանց արդյունքներին։Արման Սարիբեկյանը նշեց, որ չեն հանդուրժելու անբարեխիղճ շինարարների ու տեխհսկողների ոչ պատշաճ վերաբերմունքն ընթացող շինարարության նկատմամբ և հանձնարարեց ոլորտի պատասխանատուներին արձանագրված թերությունների մասով կազմել գրություններ և ուղարկել գերատեսչական համապատասխան ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
|
|
Սիրելի՛ անեցի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, թո՛ղ ուսման ձգտումը ուղեկցի ձեզ ոչ միայն ուսանողական տարիների ընթացքում, այլև ձեր կյանքի ամբողջ ընթացքում:Գիտելիքն է այն միակ սեփականությունը, որը ձեզնից ոչ ոք խլել չի կարող: Իսկ գիտելիքի ձեռքբերման լավագույն հնարավորությունը ստեղծվում է հենց ուսանողական տարիներին:1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից oրվա հռչակումը պատմականորեն կապված է մեկ հազարից ավելի ուսանողների ազատ ապրելու ցանկության հետ ( ակունքներում ընկած են նաև ողբերգական դեպքեր)։ Այսօր արդեն տոնի այդ խորհրդին ավելացվել է երիտասարդական եռանդի, ուրախության ու երիտասարդներին բնորոշ խենթ գաղափարների իրագործման ...
Մանրամասն |
|
|
15.11.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի կողմից շարունակվում են մշտադիտարկման այցերը համայնքի տարբեր բնակավայրեր
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները շարունակում են մշտադիտարկման այցերը համայնքի տարբեր բնակավայրերում:Լուսաղբյուրում նրանք հետևել են հանդիսությունների սրահի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են համայնքային միջոցներով: Ներկա պահին այստեղ ընթանում է ներքին հարդարում: Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև տանիքի՝ նորով փոխարինման ու հարակից տարածքի բարեկարգման հարցերը: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև եկող ամիս:Սարակապ բնակավայրում մշտադիտարկման վերահսկող խումբը՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրի ներքին ցանցի անցկացման աշխատանքներին: Շինարարը խոստացել է ՝ քանի դեռ ...
Մանրամասն |
|
|
14.11.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները շրջայց են կատարել համայնքի տարբեր բնակավայրերի շինհրապարակներում
|
|
150 սանի համար նախատեսված Մարալիկի մանկապարտեզի շինհրապարակում աշխատանքները դանդաղ են ընթանում: Այսպես է արձանագրել համայնքի ղեկավարը : Հիշեցնենք, որ մանկապարտեզի շինաշխատանքներն իրականացվում են «500 դպրոց, 300 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում : Գուսանագյուղ բնակավայրում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված պուրակ է կառուցվել: Աշխատանքներն արդեն ավարտվել են: Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքին: Արծվի քանդակով հուշակոթողն ու զոհված հերոսների դիմանկարներով հուշատախտակները պուրակում կլինեն հավերժության խորհրդով՝ որպես պատմության լուռ վկաներ: Պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկա օրերին: Շիրակավան բնակավայրում Արման ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |