|
24.11.25
«Տարին պետք է փակել գոհացնող ցուցանիշներով». կայացել է հերթական գործակարգավարական նիստը
|
|
Նոյեմբերի 24-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը՝ նախագահությամբ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի:Նախորդ շաբաթվա աշխատանքային արդյունքներն են նախ ներկայացրել ենթահիմնարկների ղեկավարները, միաժամանակ խոսել առաջիկա անելիքների մասին: Այնուհետև ամփոփ հաշվետվությամբ են հանդես եկել համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հատկապես կարևորել է հարկերի հավաքագրման գործընթացի ճիշտ կազմակերպումը, քանի որ տարեվերջին մնացել է մոտ մեկ ամիս, իսկ ցուցանիշները պետք է բարձր ու գոհացնող լինեն:Արման Սարիբեկյանը հետաքրքրվել է նաև գույքագրման գործընթացի մասին: Ինչ վերաբերում է համայնքում տարբեր ֆինանսական ...
Մանրամասն |
|
|
24.11.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետևողական ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ սուբվենցիոն ու պետական տարբեր ծրագրերով Մարալիկում իրականացվել ու ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր
|
|
Ի նպաստ Մարալիկ քաղաքի զարգացման՝ 2025 թ-ի ընթացքում համայնք-պետություն համագործակցության արդյունքում Մարալիկում զգալի է քաղաքաշինական աշխատանքների թիվը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, հիմնանորոգվում է Հրանտ Շահինյան փողոցի 520 գծամետր երկարությամբ հատվածը։Աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 249 մլն 49 հազար դրամ գումար, որից միայն 112 մլն 72 հազարը տրամադրել է կառավարությունը։ «500 դպրոց, 300 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակներում ընթանում են 150 տեղ հզորությամբ Մարալիկի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Ծրագրի արժեքը 626 մլն 607 հազար դրամ է։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվել են Մարալիկի Երիտասարդական, Մաշտոց, Հաղթանակ փողոցների, ...
Մանրամասն |
|
|
22.11.25
Համայնքային բյուջեով 2025թ-ի ընթացքում Մարալիկում կատարված աշխատանքները
|
|
Մարալիկ քաղաքի 197-րդ տարեդարձի շրջանակում՝ որպես աշխատանքային հաշվետվություն , մարալիկցիներին ենք ներկայացնում 2025 թվականին Մարալիկ քաղաքում կատարված աշխատանքները։ Դրանք իրականացվել են ինչպես համայնքային միջոցներով, այնպես էլ սուբվենցիոն ու պետական տարբեր ծրագրերով, միջազգային ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, բարերարների աջակցությամբ։ Համայնքային միջոցներով ընթացիկ տարում Մարալիկում իրականացվել են հետևյալ աշխատանքները.Անիի համայնքապետարանի վարչական շենքի տանիքի վերանոգման աշխատանքներն են իրականացվել. կատարվել է տանիքի փայտյա կառուցվածքի ամրացման , այնուհետև նոր թիթեղների տեղադրման աշխատանքներ: Ներքին հարդարման ...
Մանրամասն |
|
|
20.11.25
Աշնանային մեծածավալ ծառատունկ՝ Անի համայնքում
|
Հերթական համագործակցությունն է տեղի ունեցել Անիի համայնքապետարանի և «Էյ Թի Փի» ( Armenia Tree Project ) բարեգործական հիմնադրամի միջև։ Անի համայնքում իրականացվել է ծառատունկ․ Մարալիկ քաղաքում տնկվել է 50 տույա և 50 գիհի, Հայկաձոր, Աղին և Իսահակյան բնակավայրերում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 5 մրգատու ծառ։ Նշենք , որ Անիի համայնքապետարանն արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ։ Արդյունքում ձեռք են բերվել ավելի քան 6000 հատ թուփ, տնկիներ և ծառեր։ Ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարիներին Մարալիկում և համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվել է ծառատունկ և կանաչապատում։
|
|
|
19.11.25
Օրենսդիր մարմնի և մարզային իշխանության ներկայացուցիչները` Անի համայնքում
|
|
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և պատգամավորների հետ շրջայց է ունեցել մարզի մի շարք բնակավայրերում։Պատգամավորները սկզբում եղել են Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ պատասխանատուները հանդիպել են անեցիների հետ, լսել նրանց հոգսերը, բարձրացրած հարցերը։Դիտարկվել են Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացված շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվել են մարզերում հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը նորոգման աշխատանքների իրականացման նպատակին հատկացրել է 279 մլն 793 հազար դրամ: Մարզպետն ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Նոր շունչ ու թարմություն՝ Լանջիկում
|
Բնակավայրերի համաչափ զարգացման նպատակով Անի համայնքի բնակավայրերում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Այս անգամ հերթը Լանջիկի վարչական կենտրոնի մասնաշենքինն էր: Խունացած պատեր, թափված ծեփոններ, պոկված սալիկներ:Այս ամենն արդեն անցյալում է: Համայնքի բյուջեի միջոցներով կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել վարչական կենտրոնի մասնաշենքն ամբողջությամբ, որտեղ տեղակայված են նաև մշակույթի տունը, գրադարանը, լանջիկցիների համար նախատեսված հանգստի ու ժամանցի վայրը, երիտասարդական կենտրոնը: Ներքին հարդարում է կատարվել նաև դահլիճում, նախասրահում և միջանցքում: Շինաշխատանքներն իրականացրել է մրցույթը շահած «ՇԻՆ ԱՐՄԱՆ» ՍՊԸ-ն:
|
|
|
17.11.25
«Աշխատանքի նկատմամբ չկորցնել զգոնությունը, հետևողականությունն ու պատասխանատվությունը, տարին փակել գոհացնող ցուցանիշներով»․ Արման Սարիբեկյան
|
|
«Ամենուր ու ամեն օր աշխատանքը կազմակերպել առողջ մթնոլորտում, սա է որակյալ ու արդյունավետ աշխատանքի գրավականը»,- այսպես սկսեց նոյեմբերի 17-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում կայացած հերթական գործակարգավարական նիստը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։Համայնքի ղեկավարն անդրադարձավ վերջին օրերին իր և ոլորտի պատասխանատուների կողմից համայնքի տարբեր բնակավայրերի շինհրապարակներում կատարված մշտադիտարկումներին ու դրանց արդյունքներին։Արման Սարիբեկյանը նշեց, որ չեն հանդուրժելու անբարեխիղճ շինարարների ու տեխհսկողների ոչ պատշաճ վերաբերմունքն ընթացող շինարարության նկատմամբ և հանձնարարեց ոլորտի պատասխանատուներին արձանագրված թերությունների մասով կազմել գրություններ և ուղարկել գերատեսչական համապատասխան ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |