ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ԵՎ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 08-003-0020-0200 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,04 ՀԵԿՏԱՐ ԵՎ 08-073-0010-0043 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0․13665 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Աճուրդի կազմակեպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար: Աճուրդի անցկացման օրը՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 12-00-ին: Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի փոքր դահլիճ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. նոյեմբերի 11-ին, ժամը՝ 18:00: Աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 50%: Գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5%: Աճուրդի մասնակցության վճարի չափը` 10 000 ՀՀ դրամ: Լոտերի քանակը՝ 2 /երկու/։
Լոտ՝ 1-ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, համապատասխանաբար՝ 08-003-0020-0200 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտա հողամաս։
Լոտ՝ 2-ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-073-0010-0043 կադաստրային ծածկագրով 0,13665 հեկտար հողամաս։ Աճուրդի անցկացման եղանակը` բաց հրապարակային սակարկությունների եղանակ: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: