Հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ: Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարան: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ: Գործառույթներն են՝ իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ այդ թվում՝ կազմակերպում է յուրաքանչյուր սանի կրթությունը նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով, ապահովում է հաստատությունում ընդգրկված սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը: Իրականացնում է ՀՀ օրենքներով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 180 000 (մեկ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ է։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1)բարձրագույն կրթություն,
2)վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
3)իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր): Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են` 1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը,ով`
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2)տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
3)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,
4)դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5)զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,
7)65 տարին լրացած քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելո համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1)դիմում,
2)մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4)ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները, 6)տեղեկանք` մշտական բնակության վայրից. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ 1 .հարցազրույց: Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 17.10.2024թ. ներառյալ: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Անիի համայնքապետարանի աշխատակազմ (հասցե՝ քաղաք Մարալիկ, Մադաթյան 1) Մրցույթը տեղի կունենա՝ 01.11.2024թ.-ին ժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան 1, Անիի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճ Հեռ.`(0242) 2 22 37 Վեբ կայք` https://anicity.am Էլ. փոստ` ani.shirak@mta.gov.am Անիի համայնքապետարանի աշխատակազմ