ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Մրցույթի կազմակերպիչը` ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով:
2. Մրցույթի անցկացման ժամկետը` 2024 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 12-00-ին:
3. Մրցույթը չկայանալու դեպքում, կրկնամրցույթը կարող է հայտարարվել ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում /7 աշխատանքային օրվա ընթացքում/:
4. Մրցույթի անցկացման վայրը /հասցեն/` ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վաչրական շենքի նիստերի փոքր դահլիճ:
5.Մրցույթի ձևը և անցկացման կարգը՝ բաց հրապարակային սակարկությունների ձև, որի արդյունքում հաղթող է ճանաչվում մրցույթի այն մասնակիցը, ով առաջարկել է ամենաբարձր վարձավճարի չափ և հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ:
6. Լոտերի քնակը` 1 (մեկ)՝ -Լոտ 1․ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 08-073-0044-0049 կադաստրային ծածկագրով 1.17426 հա մակերեսով 5-րդ կարգի անջրդի վարելահող /Վկայական՝ N 07042021-08-0029/, վարձակալության ժամկետը՝ 25 տարի, հողամասի մեկ տարվա վարձավճարի մեկնարկային չափը 20 000 ՀՀ դրամ:
7․ Մրցույթին մասնակցելու նախավճարի չափը՝ մրցույթի առարկայի մեկնարկային գնի նկատմամբ 5 տոկոս /25 000 ՀՀ դրամ/
8. Մրցույթի քայլի նվազագույն չափը՝ մրցույթի առարկայի մեկնարկային գնի 5 տոկոս /1000 ՀՀ դրամ/։
9. Մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 10 000 ՀՀ դրամ:
10. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. օգոստոսի 26-ին, ժամը՝ 18:00: