Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ2» ծրագրով իրականացվող «Միջհամայնքային կամ անդրսահմանային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների» դրամաշնորհի շրջանակներում 2024թ. հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային քննարկում, որի նպատակն է՝ իրազեկել բնակչությանը իրականցվելիք ծրագրին, ներկայացնել հնարավորությունները, լսել բնակչության առարկությունները և առաջարկությունները։