Աճուրդի կազմակեպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար: Աճուրդի անցկացման օրը՝ 2024 թ. օգոստոսի 16-ին, ժամը՝ 14:00-ին: Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի փոքր դահլիճ (հասցեն` մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ,Մադաթյան փողոց 1): Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. օգոստոսի 12-ին, ժամը՝ 18:00: Աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 50% : Աճուրդի մասնակցի գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5%: Աճուրդի մասնակցության վճարի չափը` 10000 ՀՀ դրամ: Աճուրդի անցկացման եղանակը` բաց հրապարակային սակարկությունների եղանակ, որի արդյունքում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: