ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-049-0044-0011 կադաստրային ծածկագրով 0.14065 հեկտար մակերեսով հողամասի աճուրդով օտարման մասին
Աճուրդի կազմակեպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար:
Աճուրդի անցկացման օրը՝ 2024 թ. մայիսի 31-ին, ժամը՝ 12:00-ին:
Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի վարչական շենք (հասցեն` մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ,Մադաթյան փողոց 1):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024թ. մայիսի 27-ին, ժամը՝ 18:00:
Աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 50% /299 585 ՀՀ դրամ/:
Գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5% /29 959 ՀՀ դրամ/:
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 10000 ՀՀ դրամ: Աճուրդի անցկացման եղանակը` բաց հրապարակային սակարկությունների եղանակ:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: