ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0020-0171 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0․0130 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Աճուրդի կազմակեպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար:
Աճուրդի անցկացման օրը՝ 2024 թ. մայիսի 31-ին, ժամը՝ 12:00-ին:
Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի վարչական շենք նիստերի փոքր դահլիճ (հասցեն` մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ,Մադաթյան փողոց 1):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. մայիսի 27-ին, ժամը՝ 18:00:
Աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 50% /463 320 ՀՀ դրամ/:
Աճուրդի մասնակցի գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5% /46 332 ՀՀ դրամ/:
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 10000 ՀՀ դրամ: Աճուրդի անցկացման եղանակը` բաց հրապարակային սակարկությունների եղանակ:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: