Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.10.25 Արման Սարիբեկյանի կողմից շարունակվում է համայնքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի կողմից շարունակվում է համայնքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը, հետևողական ու պատասխանատու աշխատաոճը։ Վերահսկող մշտադիտարկման հերթական այցը Սարակապում էր։ Բնակավայրը նոր խաղահրապարակ կունենա։ Աշխատանքները կիրականացվեն համայնքի բյուջեի միջոցներով։ Կատարվել է տեղազննում, աշխատանքների կազմակերպման ժամկետների հստակեցում։Սարակապում իրականացվող աշխատանքներից հաջորդըխմելու ջրի համակարգի կառուցումն է։ Արման Սարիբեկյանը ծանոթացել է ներքին ցանցի անցկացման աշխատանքներին ու հորդորել շինարարին՝ աշխատել ըստ նախագծի։ Արման Սարիբեկյանն այցելել է նաև Բագրավան բնակավայր, որտեղ Անիավան ու Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրագծերի անցկացման ... Մանրամասն
10.10.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը մասնակցել է մարզի խորհրդի նիստին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը։Օրակարգային առաջին հարցով քննարկվել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի 3-րդ եռամսյակի կատարման ցուցանիշները։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զերկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 79,5 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 71.8 տոկոս, Գյումրի համայնքը չի ապահովել մարզի միջին ցուցանիշը, սեփական եկամուտները կատարել է 75.3 տոկոս: ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, ... Մանրամասն
09.10.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտի պատասխանատուների հետ շրջել է ներքին ենթաշրջանի բնակավայրերում
Առաջին կանգառը Շիրակավանում էր։ Այստեղ բնակիչների կողմից բարձրացրած հիմնական հարցը բնակավայրի առաջին փողոցի՝ մուտքի ճանապարհի հիմնանորոգումն էր։ Շիրակավանցիները նաև դժգոհեցին բնակավայրում տևական ժամանակ բուժամբուլատորիայի չգործելու և բուժքույր չունենալու հանգամանքից։Համայնքի ղեկավարը եղել է Լուսաղբյուրում, որտեղ համայնքի բյուջեով ամբողջովին կնորոգվի համայնքապատկան (նախկին մանկապարտեզի) շենքը՝ որպես հանդիսությունների տուն։Արդեն փոխվել են պատուհանները, շուտով կնորոգվի տանիքը, զուգահեռ կմեկնարկեն ներքին հարդարման աշխատանքները։ Քննարկվել է նաև Լուսաղբյուրի՝ 2 ասֆալտապատ փողոցները միմյանց կապող հատվածի հիմնանորոգման հարցը։ Նախատեսվում է այն ներառել գալիք տարվա սուբվենցիոն ծրագրում՝ փողոցը տուֆ քարով ... Մանրամասն
08.10.25 Մարտական սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արմեն Սաֆարյանին դիմավորել են մեծ շուքով
Մարտական սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արմեն Սաֆարյանը հայրենի համայնքում է: Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած մարզիկին «Անի համալիր մարզադպրոցում» դիմավորեցին մեծ շուքով:Դիմավորման արարողությանը մասնակցում էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ, մարզադպրոցի աշխատակիցներն ու մարզիկները, անեցի մարզասեր հասարակությունը:Արման Սարիբեկյանը, ողջունելով Արմեն Սաֆարյանի հաղթանակը, կարևորեց համայնքում տարբեր մարզաձևերի կիրառումն ու զարգացումը: Նշվեց, որ «Անի համալիր մարզադպրոցի» միավորումը տվել է ցանկալի արդյունք: Միավորումից հետո սա մարզադպրոցի թվով 6-րդ մեդալն է Եվրոպայի ու Աշխարհի ... Մանրամասն
06.10.25 Գործակարգավարական նիստը՝ նախորդ շաբաթվա ամփոփ տեղեկատվությամբ ու առաջիկա անելիքների կազմակերպմամբ
Հոկտեմբերի 6-ին Անիի համայնքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի մեկնարկից առաջ համայնքի ղեկավարը ներկաներին տեղեկացրեց հոկտեմբերի 1-4-ը Բուլղարիա կատարած պաշտոնական այցի մանրամասներին։ «Անի և Նովի պազար համայնքները, ճանաչվելով քույր քաղաքներ, ստորագրեցին համաձայնագիր՝ մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ։Անի համայնքի համար սա դրական և ողջունելի քայլ է»,-նշեց Արման Սարիբեկյանն ու ընդգծեց՝ սկիզբը խոստումնալից է։ Հաջորդիվ համայնքի ղեկավարի տեղակալներ Էդգար Սաղաթելյանն ու Զորիկ Խաչատրյանը Արման Սարիբեկյանին ներկայացրին անցած շաբաթում կատարված աշխատանքները։ Նույն ժամանակահատվածում իրականացված աշխատանքներից խոսեցին նաև ոլորտային պատասխանատուները։ ... Մանրամասն
06.10.25 Արմեն Սաֆարյանը՝ արծաթե մեդալակիր
Հոկտեմբերի 1-6-ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած 2025 թվականի սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունում «Անի համալիր մարզադպրոցի» մարզիկ Արմեն Սաֆարյանը դարձել է արծաթե մեդալակիր։
79 կգ քաշային կարգում տղամարդկանց պայքարում անեցի մարզիկը զբաղեցնելով երկրորդ պատվավոր տեղը բարձր է պահել Հայաստանի ու Անի համայնքի անունը։
Նշենք, որ Անի համայնքի ավագանու որոշմամբ Անիի համայնքապետարանն աջակցել է Արմեն Սաֆարյանին՝ ապահովելով նրա մասնակցությունը սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը։
Հիշեցնենք՝ Արմեն Սաֆարյանը հանդիսանում է 2025 թվականի ՀՀ մարտական սամբոյի 79 քաշային կարգի հաղթող։
06.10.25 Օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը կարժանանա համապատասխան գնահատականի, իսկ պաշտոնական այցի արդյունքում հայ-բուլղարական բարեկամական կապն ավելի է ամրապնդվել
Անիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե հոկտեմբերի 1-4-ը Անի համայնքի պատվիրակության՝ Բուլղարիա կատարած այցի ժամանակ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չի համապատասխանում իրականությանը։ Ընդորում, տեղի լրատվամիջոցները հղում են կատարել բուլղարական լրատվամիջոցներին։ Անիի համայնքապետարանը պարզաբանում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն։Կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսևորի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner