27.09.23
Ձեր անունն անմահ է, գործն՝ անգնահատելի, հիշատակը՝ վառ
|
Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել են Անի համայնքի այն բնակավայրեր, որտեղ տեղադրված են 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած հերոս տղաներին նվիրված հուշարձաններ։ Հարգանքի և խոնարհումի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել։
|
|
24.09.23
Սպորտային իրադարձություններ Անի համայնքում
|
Սեպտեմբեր ամիսը սպորտային էր Անի համայնքում։ Տեղի ունեցան և ամփոփվեցին Անկախության 32 ամյակին նվիրված շախմատի և "Անի գավաթ" մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերը։ Մրցաշարերին ակտիվ մասնակցություն ունեցան Անի համայնքի տարբեր բնակավայրերից շախմատիստներ և ֆուտբոլային թիմեր: Հաղթող մասնակիցները և թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։ "Անի գավաթ" մանկապատանեկան ֆուտբոլային մրցաշարում 3-րդ, 2-րդ և 1-ին պատվավոր հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար Սառնաղբյուրի ֆուտբոլի, Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Մարալիկի մարզադպրոցի ֆուտբոլային թիմերը։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։
|
|
21.09.23
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական խոսքը Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության 32-ամյակի առթիվ
|
Սիրելի՛ անեցիներ, շնորհավորում եմ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման 32–ամյակի առթիվ ։Տոնում ենք խառը ապրումներով՝ հպարտության ու մտահոգության, ձեռքբերման ու կորստի, հույսի ու տագնապի զգացմունքներով։ Անկախության ճանապարհին մեզ պատուհասած փորձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն հանգամանքը, որ մենք պարտավոր ենք հավատալ և վստահել մեր ոգեղեն և արարչական ուժին:Պատմականորեն մեզ վիճակված է միշտ պայքարել արհավիրքների դեմ, բայց մի փաստ անվիճելի է, որ մենք պետք է ամուր պահենք ազատության և անկախության հաղթական դրոշը։Իրավամբ, Հայոց պետականության ստեղծման իրողությունը անժխտելիորեն կապված է Հայոց բանակի պատմության ՝ նրա կազմավորման, կայացման և հզորացման հետ: Մեկ անգամ ևս մեծարենք և շնորհակալ ...
Մանրամասն |
|
13.09.23
Դրամաշնորհի հայտարարություն
|
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակը իրականացնումէ «Միգրացիայի ներուժի խթանում սոցիալ-տնտեսական զարգացման համար Հայաստանում եւՎրաստանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստան եւ Վրաստան վերադարձածմիգրանտներին վերաինտեգրվելու իրենց համայնքներում: Ծրագիրը ֆինանսավորվել էՄիգրացիայի միջազգային կազմակերպության զարգացման ֆոնդի կողմից։Սույն ծրագրի շրնջանակներում, ՄՄԿ-ն հայտարարում է դրամաշնորհի մրցույթ Շիրակի մարզում։Դրամաշնորհները տրամադրվում են աշխատանքային միգրանտներին՝ սկսնակ կամ արդենգոյություն ունեցող բիզնեսների գործունեությունը զարգացնելու համար։ Բիզնես ոլորտներըներառում են տուրիզմ, արտադրություն, վերամշակում, առեւտուր, ծառայություն,գյուղատնտեսություն։ ...
Մանրամասն |
|
10.09.23
Սեպտեմբերի 10-ին Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում տեղի ունեցավ <<Հացի փառատոնը>>
|
Անի համայնքի հացի և հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող անհատները ներկայացրին իրենց արտադրանքը։ Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Անի համայնքի մի շարք բնակավայրեր և դպրոցներ։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ միասին շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված աշխատանքներին, զրուցեցին մասնակիցների հետ։ Օրն ավելի տոնական դարձրին իրենց երգ ու պարով անեցի տաղանդավոր երիտասարդները։ Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
|
|
09.09.23
Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ <<Արվեստների և արհեստների>> ամենամյա փառատոնը
|
Փառատոնին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։ Անի համայնքը ևս ունեցավ իր ակտիվ մասնակցությունը։ Մենք ներկայացրել էինք գորգագործության, կարպետագործության, մակոկագործության, քարվինգի աշխատանքները և տեղում կազմակերպել էինք գորգագործության և նկարչության վարպետաց դասեր։ Օրը զարդարեցին իրենց գեղեցիկ պարային կատարումներով Մարալիկի Արվեստի դպրոցի <<Անի>> պարային համույթի սաները։
|
|
08.09.23
Անի համայնքի <<Կոմունալ տնտեսության>> պլանային աշխատանքները
|
Կատարվել են Մարալիկի քաղաքային մարզադաշտի և հարակից փողոցների մաքրման աշխատանքներ, Կատարվել են Մարալիկ քաղաքի բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ, Անիպեմզա բնակավայրում կատարվել է մաքրման և աղբահանության, ճանապարհների հարթեցման աշխատանքներ, նախատեսվում է անցկացնել ջրագիծ դեպի գերեզմաններ ճանապարհին, Մարալիկ քաղաքի բնակչուհու դիմումի համաձայն անմխիթար վիճակում գտնվող տան պատուհանը փոխարինվել է նորով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |