|
22.01.26
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է Սառնաղբյուր և Իսահակյան բնակավայրեր
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզ, որի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։Ծրագրի նախահաշիվը կազմում է 97 մլն ՀՀ դրամ գումար, ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Արման Սարիբեկյանը ոլորտի պատասխանատուների հետ հետևել է իրականացվող աշխատանքներին, խոսել աշխատակիցների հետ։ Նախագծանախահաշվային փաթեթում որոշակի լրամշակման կարիք կա, խնդիրը պետք է ներկայացվի Շիրակի մարզպետի աշխատակազմ։Հաջորդ հարցը գույքին է վերաբերում։ Արման Սարիբեկյանը հանձնարարեց Սառնաղբյուրի վարչական ղեկավարին ու մանկապարտեզի տնօրենին ուսումնասիրել, թե մանկապարտեզի համար ինչ գույք է հարկավոր, ինչն է առկա և ինչի կարիք կա։ Հաջորդիվ ...
Մանրամասն |
|
|
22.01.26
Կհոսանքազրկվի Քարաբերդի 5-րդ փողոցը
|
|
Հարգելի' անեցիներ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 23-ին ժամը 11։00-ից մինչև 15։00 -ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 5-րդ փողոցը՝ 0,4կվ օդային գիծը վերակառուցելու նպատակով։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
|
|
|
21.01.26
Հայրենիքին ծառայելու հերթը անեցի երիտասարդներինն է
|
|
24 ամսվա փոխարեն՝ 18 ամիս:Գրկախառնություն, հուզված ու թաց աչքեր, մայրական օրհնանք:Անի համայնքում հունվարի 20-ին տրվեց 2026 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը:Անի համայնքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց 40 նորակոչիկ, Արթիկից՝ 33-ը: Ծառայության մեկնող նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, աշխատակազմի քարտուղարն ու այլ ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Նախ օրհնության կարգ կատարեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը, որից հետո համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը խաղաղ, անվտանգ եւ անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց բանակ մեկնող երիտասարդներին:Համայնքապետարանի կողմից ծառայության մեկնող տղաներին բաժանվեցին նաև առաջին ...
Մանրամասն |
|
|
16.01.26
Տեղի է ունեցել Անի համայնքի ավագանու 2026թ-ի առաջին նստաշրջանի արտահերթ նիստը
|
|
Հունվարի 16-ին տեղի է ունեցել Անի համայնքի ավագանու 2026թ-ի առաջին նստաշրջանի արտահերթ նիստը:Այն հիմնականում պայմանավորված էր համայնքի՝ 2026 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելուն և ճշգրտված բյուջեն հաստատելուն, համայնքի 2025 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման արդյունքների վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, անշարժ գույքի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև 2026 թականի մասնակցային բյուջետավորման գործընթացում ընդգրկվելուն վերաբերող հարցերով ։Օրակարգում տեղ էր գտել 16 հարց: Ի դեպ, հարկ է նշել, որ Անի համայնքը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող 2026 թականի մասնակցային բյուջետավորման գործընթացում։ Ավագանու որոշմամբ նախատեսվում է Անի ...
Մանրամասն |
|
|
15.01.26
Մինչև 2021 թ. օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը
|
|
ՀՀ Կառավարությունը հունվարի 8-ի նիստում հաստատել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը, որը ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 20-ից։Մինչև 2021 թ. օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ինչպես սկսել և ավարտել հաշվառման գործընթացը (քայլ առ քայլ) Համոզվեք, որ ինքնակամը կառուցված է մինչև 2021 թ. օդային լուսանկարահանման իրականացումը Կարող եք օգտվել՝• սեփական հիշողությունից/տեղեկություններից,• հին լուսանկարներից/տեսանյութերից,• Google Earth հավելվածից,• կամ ստանալ վճարովի պաշտոնական տեղեկատվություն Կադաստրի կոմիտեից։ Դիմեք որակավորված մասնագետի (գեոդեզիստ/չափագրող) և պատվիրեք ...
Մանրամասն |
|
|
15.01.26
Անի համայնքի ղեկավարն ու ԱՍՀ նախարարը եղել են Մարալիկի սոցիալական բնակարաններում
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցիալական բնակարաններ։ Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել շինությունների տեխնիկական վիճակին և բնակարանային պայմաններին, ինչպես նաև շփվել սոցիալական բնակարանների բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը։ Նախարար Թորոսյանը նշել է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի զարգացումն ու արդիականացումը նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրականացվում են շարունակական քայլեր՝ միտված խոցելի խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը և արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը։
|
|
|
14.01.26
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հյուրընկալել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին
|
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Անի համայնք, որտեղ նրան դիմավորել են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, Միասնական սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը: Վերջիններիս ուղեկցությամբ նախարարը եղել է Միասնական սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոնում։ Նրանք շրջել են կենտրոնում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, խորհրդատվության և աջակցությունների տրամադրման գործընթացին։ Նախարար Թորոսյանը կարևորել է կենսաթոշակների և պետական նպաստների անկանխիկ ստանալու գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները, զբաղվածությանը խթանող ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |