Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 10-Ա

<<ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս․ ՀԱԿՈԲՅԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ, ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ 7-ՕՐՅԱ ԿՐԹԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5-Ա որոշումը և հաշվի առնելով <<<<Հակոբյաններ>> Համահայկական մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահի 2024 թվականի հունվարի 24-ի գրության մեջ ներկայացված չեն համայնքի հանրակրթական դպրոցներից ընտրված լավագույն գերազանցիկ աշակերտներին, որպես խրախուսանք, դեպի Դուբայ 7-օրյա կրթական շրջագայության համար հայցվող գումարի չափի հիմնավորվածությունը, իսկ հանրակրթական դպրոցներում խրախուսանքի ենթակա հավակնորտ աշակերտների ընտրությունը կատարվել են ոչ մրցութային և հրապարակային ընթացակարգով․

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

1․ Մերժել <<<<Հակոբյաններ>> Համահայկակն մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Ս․ Հակոբյանի 2024 թվականի հունվարի 24-ի դիմումը՝ Անի համայնքի հանրակրթական դպրոցներից ընտրված լավագույն գերազանցիկ աշակերտներին, որպես խրախուսանք, դեպի Դուբայ 7-օրյա կրթական շրջագայությունն ապահովելու համար դրամական հատկացում կատարելու վերաբերյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -3

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -7

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

Ձեռնպահ -1

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(279.98 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner