Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 15-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 15-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-022-0157-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐՈՎ 4.39971 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՈՒՖ ՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա¬կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա¬կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 105 դրական եզրա¬կա¬ցու¬թյունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2009 թվականի մարտի 31-ի N 38-Ա հրամանով տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 31.01.2013թ. ՇԱԹՎ-29/400 (նախկինը՝ 14/586) թույլտվությունը, լեռնահատկացման 31.01.2013թ. թիվ ԼՎ-400 ակտը, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 31.01.2013թ N ՊՎ-400 պայմանագիրը, համաձայն որի «ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլաված է մինչև 2034 թվականի մարտի 13-ը Անի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող Ռունազի պեմզային տուֆի հանքավայրում տուֆ քարի արդյունահաման աշխատանքներ իրականացնել, հաշվի առնելով ընկերության գծադիր տնօրենի 2024 թվականի հունվարի 26-ի դիմումը․

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-022-0157-0006 կադաստրային ծածկագրով 4.39971 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական՝ 28022022-08-0055) տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով, մինչև՝ 2034 թվականի մարտի 13-ը, 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴԻ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (Պետական ռեգիստրի գրանցման վկայականի համար՝ 273․110․03015, գրանցման ամսաթիվ՝ 2001-07-19, ՀՎՀՀ՝ 01539983, Գործադիր տնօրեն՝ Անուշավան Ժորայի Գևորգյան հետագայում Ընկերություն)։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար` Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: բ) Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման` Ընկերության միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(452.61 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner