Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 61-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2025 թվականի N 61-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 162-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով.

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի  մարզի Անի համայնքի համայնքային ենթակայությամբ բյուջետային հիմնարկների և համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 162-Ա որոշման N 9 հավելվածում /<<Անի կոմունալ տնտեսություն>> համայնաքային բյուջետային հիմնարկ/ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա)  որոշման  հավելվածի  <<ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ>> բաժնի 46-րդ  կետը՝

<< 

Հ/հ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Պաշտոնային
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

Սահմանված
 դրույքը

Սահմանված
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

 

46

<<Նիվա>> մակնիշի  ավտոմեքենայի վարորդ - մեխանիկ

1

150 000

1

150 000

 >>

հանել։

բ) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  3-րդ  սյունակի վանդակում նշված «26»  թիվը  փոխարինել  «25» թվով։

գ) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  4-րդ  սյունակի վանդակում նշված «3 550 000»  թիվը  փոխարինել  «3 400 000» թվով։

դ) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  6-րդ  սյունակում նշված «4 320 000»  թիվը  փոխարինել  «4 170 000» թվով։

ե)  Որոշման  հավելվածի  <<ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏ>> բաժնի 11-րդ  կետից  հետո  ավելացնել  նոր՝ 12-րդ  կետ, հետևյալ խմբագրությամբ՝

<< 

Հ/հ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Պաշտոնային
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

Սահմանված
 դրույքը

Սահմանված
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

 

12

Բրիգադիրի օգնական

1

165 000

1

165 000

>> 

զ) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  3-րդ  սյունակի վանդակում նշված «40»  թիվը  փոխարինել  «41» թվով։

է) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  4-րդ  սյունակի վանդակում նշված «1 405 000»  թիվը  փոխարինել  «1 570 000» թվով։

ը) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  6-րդ  սյունակում նշված «4 540 000»  թիվը  փոխարինել  «4 705 000» թվով։

թ) Որոշման  հավելվածի  <<ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏ>> բաժնի 23-րդ  կետը  շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ

<< 

Հ/հ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Պաշտոնային
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

Սահմանված
 դրույքը

Սահմանված
դրույքաչափը
/ՀՀ դրամ/

+++

23

Կոմունալ տնտեսության պատասխանատու

 

 

 

 

Մինչև 100 տնային տնտեսություն ունեցող բնակավայրերի համար

5

130 000

1

650 000

101-150  տնային տնտեսություն ունեցող բնակավայրերի համար 

5

140 000

1

700 000

151-200  տնային տնտեսություն ունեցող բնակավայրերի համար               

2

150 000

1

300 000

201 և ավելի տնային տնտեսություն ունեցող բնակավայրի համար

3

160 000

1

480 000

 >>

ժ) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  4-րդ  սյունակի վանդակում նշված «730 000»  թիվը  փոխարինել  «1 160 000» թվով։

ի) Նույն բաժնի «Ընդամենը»  տողի  6-րդ  սյունակում նշված «2 847 500»  թիվը  փոխարինել  «3 290 000» թվով։

լ)  Որոշման  հավելվածի  վերջին <<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 4-րդ  սյունակի վանդակում նշված «9 000 000»  թիվը  փոխարինել  «9 445 000» թվով։   

խ)  Որոշման  հավելվածի  վերջին <<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 6-րդ  սյունակում նշված    «17 465 000»  թիվը  փոխարինել  «17 922 500» թվով։

ծ) Որոշման հավելվածի 1-ին սյունակի 12-րդ կետից հետո հաստիքների հերթական համարակալումը սահմանել ըստ հերթականության՝ 12-ից 51 թվերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից:


Կողմ -12

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՍԼԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner