Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 45231131 բաց մրցույթի միջոցով՝ Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքների /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան-Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման շինարարական աշխատանքներ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցում/ ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (նախագահ) Գևորգ Շաբոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի խորհրդական /անդամ/ Աստղիկ Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ/ Լուսինե Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /անդամ/
2. ՇՄԱՆՀ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնքապետարան ք. Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում:
3. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան: