Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N 249 գրությունը՝ սամբոյի աշխարհի առաջնաւթյան մասնակից՝ Արմեն Մուշեղի Սաֆարյանի ծախսերը հոգալու մասին, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1․ Ինդոնեզիայի Հանրապետության Ջակարտա քաղաքում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից՝ 6-ը կայանալիք սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մասնակից, Անի համայնքի բնակիչ, <<Անի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան՝ Արմեն Մուշեղի Սաֆարյանի գործուղման ծախսերի համար համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 և տնտեսագիտական դասակարգման 4727 /Կրթական մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածից Արմեն Մուշեղի Սաֆարյանին /անձնագիր AX0694202, տրված՝ 21.04.2025թ. 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Ձերժինսկի փողոց, շենք 6 բնակարան 19-20/ տրամադրել 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական աջակցություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: