Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 842-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2024 թվականի N 842-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ /ՆԱԽՔԻՆՈՒՄ ՁԵՐԺԻՆՍԿՈՒ/ ԹԻՎ 9/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀՐԱՄ ԱՇՈՏԻ ՀԵԲՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ՔԱՆԴՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՓՈՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 800-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգի>> 3.4-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված <<Հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման>> 6-րդ կետը, համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հատատված հողամասի ուղղման հատակագիծը, հաշվի առնելով քաղաքացի Վահրամ Աշոտի Հեբոյանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի դիմում․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Վահրամ Աշոտի Հեբոյանին սեփականության իրավունքով պատկանող 08-003-0034-0017 կադաստրային ծածկագրով 0․0109 հեկտար մակերեսով հողամասի /համաձայն հողամասի ուղղման հատակագծի՝ 0․010658 հեկտար, վկայական N 03112023-08-0040, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնքի, Մարալիկ քաղաք Արկադի Տեր-Թադեվոսյան /նախկինում Ձերժինսկու/ փողոց թիվ 9/3 կաթսայատուն/, որի վրա առկա է քադված կաթսայատան շինություն /առկա է միայն շինության ժապավենաձև հիմքերը/, գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն՝ այդ հողամասում առևտրի սրահ կառուցելու նպատակով:

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում առկա 77․38 քառակուսի մետր արտաքին մակերեսով քանդված կաթսայատան շինության նպատակային նշանակությունը փոխադրել հասարակական նպատակային նշանակություն՝ առկա հիմքերի բազայի վրա առևտրի սրահ կառուցելու նպատակով։

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի N 20-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի>> համաձայն, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի /շենք-շինությունների/ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության ծառայության դիմաց, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար վճարի չափը սահմանված 10 000 ՀՀ դրամ, գումարած շինության ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ` 400 ՀՀ դրամ, 77․38 քառակուսի մետր մակերեսով շինության հաշվարկով՝ ընդամենը՝ 40 952 /քսանվեց հազար ինը հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, իսկ համայնքի վարչական տարածքում /բնակավայրերում/ գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության և /կամ/ օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի գործառնական նշանակության փոփոխության ծառայության դիմաց վճարի չափը սահմանված է՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101090 հաշվեհամարին /ՀՎՀՀ՝ 05546057/:

4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի <<Քաղաքացի Վահրամ Աշոտի Հեբոյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադեվոսյան /նախքինում Ձերժինսկու/ փողոց թիվ 9/3 հասցեում կառուցված կաթսայատան գործառնական նշանակությունը փոփոխելու մասին>> N 800-Ա որոշումը։

5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(622.74 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner